Ճապոնիայում հեղեղումների հետևանքով 400 հազար մարդու տարհանելու անհրաժեշտություն է առաջացել

11:57, 10 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արևմուտքում բնակվող ավելի քան 400 հազար քաղաքացիների ուժեղ հորդառատ անձրևների պատճառով խորհուրդ են տվել տարհանվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առնվազն 240 հազար մարդու համար իշխանությունները հայտարարել են վտանգի ամենաբարձր մակարդակ, որը ենթադրում է հրատապ տարհանում:

Ճապոնացի օդերևութաբանների տվյալներով՝ տվյալ տարածաշրջանում մի քանի օրվա ընթացքում ավելի քան 450 մմ տեղումներ են եկել: Կան գետերի հեղեղումների ու սողանքների վտանգներ:

Տեղումների հետևանքով  Ճապոնիայի կենտրոնական հատվածում մահացել է 9 մնարդ, 20 մարդ անհետ կորած է համարվում: Վնաս է հասցվել 120 տների ու կառույցների;

 


© 2009 ARMENPRESS.am