Նորացվում է Գյումրու երթուղային ցանցը

18:53, 9 Հուլիս, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 9   ՀՈւԼԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարմացվում է Գյումրիի ավտոբուսային պարկը: Ինչպես տեղեկացնում  է  «Արմենպրես»-ը,  հուլիսի 9-ին միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա, արդեն Գյումրիում էր: Օգոստոսի վերջերին քաղաքի նորացված միկրոավտոբուսների թիվը կհասնի 67-ի: Դրանցից 4-ը հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Նոր միկրոավտոբուսները ձեռք են բերվում ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում (50-50% հարաբերակցությամբ):

Միկրոավտոբուսները ГАЗель մակնիշի են։ Համայնքապետարանը դրանք գնելու համար համայնքի բյուջեից հատկացրել է 450 մլն դրամ, եւս 450 մլն հատկացրել է ՀՀ կառավարությունը պետական միջոցներից։ Ընդհանուր ծրագիրը կազմում է 900 միլիոն ՀՀ դրամ։

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am