Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 08-07-21

08:51, 9 Հուլիս, 2021

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների հուլիսի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.75%-ով և կազմել 34421.93 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 4320.82 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 14559.78 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:


© 2009 ARMENPRESS.am