Ռամոսը պաշտոնապես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է  

14:03, 8 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը պաշտոնապես ներկայացվել է որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը: Ռամոսը ՊՍԺ-ի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023 թվականը:  Ռամոսը ֆրանսիական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ռեալի» երկարամյա պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը հեռանում է «արքայական ակումբից»: Պաշտպանի գործող պայմանագիրը «արքայական ակումբի» հետ ավարտվում էր 2021 թվականին:

Սերխիո Ռամոսը «Ռեալ» է տեղափոխվել 2005 թվականին: Արդեն իսկ ավարտված մրցաշրջանում նա թիմի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 21 խաղի:

 


© 2009 ARMENPRESS.am