Երկրորդ զորամիավորումում կայացել է զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն

21:45, 7 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 7-ին տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր խոսքում զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց` հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել ծառայության ընթացքում բարձր կարգապահություն ցուցաբերած և հրամկազմի կողմից գերազանց գնահատականի արժանացած զինծառայողներին։

Ըստ աղբյուրի՝ հանդիսավոր արարողությունը համերգով եզրափակել է մարզային մշակութային կենտրոնի երգի-պարի համույթը։


© 2009 ARMENPRESS.am