Պետք է ունենանք ուժեղ և մարտունակ զինված ուժեր. Արայիկ Հարությունյան

12:33, 7 Հուլիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն և պետական բարձր պարգևներ հանձնել 2020թ.-ի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում առավել աչքի ընկած ծառայողներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ, չնայած պատերազմի ծանր ելքին,   տղաները պատվով են կատարել հայրենիքի պաշտպանության իրենց գործը՝ յուրաքանչյուր հատվածում թշնամու դեմ կռվելով մինչև վերջին փամփուշտը:

«Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև: Ձեր շնորհիվ այսօր մենք շարունակում ենք մեր հայրենիքի փրկված հատվածում փայփայել հայկականությունն ու անկախ պետականություն ունենալու մեր երազանքը: Համոզված եմ՝ միասին դեռ մեծ ծառայություններ ունենք մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին»,- ասել է նախագահ Հարությունյանը և ընդգծել՝ քաղաքական օրակարգում խաղաղության պահպանումն է, բայց պետք է ունենանք ուժեղ և մարտունակ զինված ուժեր:


© 2009 ARMENPRESS.am