Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք

11:12, 7 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հուլիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  225 հազար 801  դեպք, որոնցից  217 հազար 303 -ն` առողջացած, 4 հազար 531-ը` մահվան ելքով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2866 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 215 373 թեստավորում:

Այսպիսով` հուլիսի 7-ին կատարվել է 6086 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 53 առողջացած և 1 մահվան դեպք:


© 2009 ARMENPRESS.am