Wizz Air ավիաընկերությունը Վիեննա - Երևան- Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի

12:34, 6 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 7-ից կմեկնարկի Վիեննա- Երևան- Վիեննա երթուղով չվերթեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին  «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից: 

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am