«Զարթոնքը» ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների հնարավոր խախտման հիմքով դիմել է ՍԴ
16:31, 2 Հուլիս, 2021ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հուլիսի 2-ին ժամը 15:20-ին Սահմանադրական դատարանին է հանձնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Արա Զոհրաբյանը դիմումի մասին մանրամասներ է հայտնել:
«Դիմումի համաձայն՝ խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը: Ատելության խոսք, բռնության կոչեր, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա»,-տեղեկացրել է Զոհրաբյանը:
Նա նաև նշել է, որ ՍԴ-ին 5 միջնորդություն է ներկայացվել պետական մարմիններից որոշակի տեղեկություններ պահանջելու կապակցությամբ՝
1.ԱԱԾ-ին՝ ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ընտրության օրը ստորագրել են ցուցակներում, սակայն ըստ ԱԱԾ տվյալների փաստացի Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվել.
4. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ներկայացնել տեղեկություն, թե 2021թ. հունիսի 20-ին որ ընտրական տեղամասերն են հոսանքազրկվել, որքան ժամանակով և ինչ պատճառներով.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը:
Ընտրությունների արդյունքները հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումով արդեն վիճարկել է «Հայաստան» դաշինքը: Հուլիսի 2-ին ժամը 17:20-ին դիմում կներկայացնի նաև «Պատիվ ունեմ» դաշինքը:
© 2009 ARMENPRESS.am