«Հայաստան» դաշինքն առաջիկա օրերին կդիմի ՍԴ՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

20:35, 1 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքն առաջիկա օրերին կդիմի Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է դաշինքի ֆեյսբուքի էջում: 

«Դաշինքն ստացել է մոտ 300 հազար ընտրողի քվե և անպայման տեր է կանգնելու այդ քվեներին, չի դավաճանելու իր ընտրողին»,- նշված է հաղորդագրությունում։ 


© 2009 ARMENPRESS.am