Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1010 մարդ

18:58, 30 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունիսի 30-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1010 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 366 հազար 78 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 603 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 351 հազար 747 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 5316:

 


© 2009 ARMENPRESS.am