Սուդանում ոստիկանությունը բողոքի ցույցը ցրել է արցունքաբեր գազի միջոցով

18:34, 30 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի ոստիկանությունը մայրաքաղաք Խարթումում արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Քաղաքական ու քաղաքացիական ուժերը քայլերթ են իրականացրել դեպի նախագահական պալատ՝ ի նշան տնտեսական պայմանների վատթարացման դեմ բողոքի: Մասնավորապես, ներկաները դժգոհել են, որ կառավարության քայլերի հետևանքով բարձրացել է վառելիքի գինը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են իշխանությունը շուտափույթ հանձնել բացառապես քաղաքացիական ուժերին:

Ոստիկանությունն անկարգությունների կազմակերպման մեղադրանքով ձերբակալել է 79 անձի:

 


© 2009 ARMENPRESS.am