«Արարատ»-ը նոր պաշտպան ունի

16:16, 30 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 25-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռոբերտ Դարբինյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Տոլյատի քաղաքում, Կոնոպլյովի անվան ակադեմիայի սան է, հանդես է եկել Սամարայի «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմի կազմում: 25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր Երևանի «Փյունիկը»: Մինչ այդ հանդես է եկել «Ուրարտու», «Արարատ-Արմենիա» և «Շիրակ» ակումբներում:
Ռոբերտ Դարբինյանը նաև մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

 


© 2009 ARMENPRESS.am