Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպի մասին համացանցում տարածվող տեսանյութը հին է. ՊՆ 

21:31, 26 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպի մասին համացանցում տարածվող տեսանյութը հին է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: 

«Շրջանառվող տեսանյութը հին է: Նախորդ տեսանյութից արդբեջանական կողմն ինչ-որ կտորներ պարբերաբար շրջանառության մեջ է դնում»,-փոխանցեցին նախարարությունից: 


© 2009 ARMENPRESS.am