Թենիսի Հայաստանի հավաքականը Դեյվիսի գավաթի խաղերում հաղթել է Ադրբեջանին

20:22, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող Դեյվիսի գավաթի 4-րդ ենթախմբում ուժերը չափել է Ադրբեջանի հավաքականի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մենախաղում Հայաստանի հավաքականը սկսել է հաղթանակով։

Սեդրակ Խաչատրյանը երկու սեթում 6-3, 6-0 հաշվով առավելության է հասել Էլվին Հաշիմովի նկատմամբ։ Մյուս խաղում Միքայել Ավետիսյանը զիջել է Տամերլան Ազիզովին։

Զուգախաղում Սեդրակ Խաչատրյան/Հենրիկ Նիկողոսյան զույգը առավելության է հասել Հաշիմով/Ազիզով զույգի նկատմամբ։ Հայաստանի հավաքականը հաղթել է 2-1 հաշվով։

Հայաստանի հավաքականն առաջին տուրում 2-1 հաշվով հաղթել էր Ալբանիայի ընտրանուն։ Մյուս տուրում մրցակիցը Մոնտենեգրոն է։ Նրանք ևս երկու հաղթանակ ունեն երկու խաղից հետո։

 


© 2009 ARMENPRESS.am