Վաղաշենում կբարելավվի աղբահանության վիճակը

18:42, 25 Հունիս, 2021

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարություն կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ձեռք կբերվի փոքր տարողության 4 քարշակ ունեցող բեռնատար ինքնաթափ, ինչի շնորհիվ կբարելավվի աղբահանության վիճակը։ Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի,վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 2-ի նիստում։

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիոն 300 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 6 միլիոն 765 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 5 միլիոն 535 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am