Գանձակ համայնքում ոռոգելի կդառնա 40 հեկտար հողատարածք

17:53, 25 Հունիս, 2021

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի 1 խորքային հոր, ինչի արդյունքում ոռոգելի կդառնա մոտ 40 հեկտար հողատարածք։

Ինչպես  «Արմենպրես»-ին  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի,վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի  հունիսի 2-ի նիստում։  Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 45 միլիոն 727 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 9565 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 718 հազար դրամը՝ Գանձակի համայնքապետարանը։ Գանձակի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ ծրագրի ավարտից հետո ոռոգման ջրով կապահովվի համայնքի շուրջ 300 տնտեսություն, կավելանան գյուղմթերքների արտադրության տեսակները եւ ծավալները։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am