Ուխնաագիյն Խուրելսուխն ստանձնեց Մոնղոլիայի նախագահի պաշտոնը

13:06, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնղոլիայի նախագահական ընտրություններում հաղթած Ուխնաագիյն Խուրելսուխը հունիսի 25-ին երդում Է տվել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հաղորդել Է ՄՕՆՑԱՄԷ գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունիսի 9-ին ընտրված՝ Մոնղոլիայի վեցերորդ նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հունիսի 25-ին երդում Է տվել Պետական մեծ խուրալի (խորհրդարանի) պատգամավորների, Սահմանադրական դատարանի, Գերագույն դատարանի ղեկավարության եւ կառավարության անդամների առջեւ»,- հայտնում Է գործակալությոնը:

«Ես երդվում եմ պաշտպանել Մոնղոլիայի անախությունը, ինքնիշխանությունը եւ ազգային միասնությունը, կիրառել Սահմանադրությունը եւ ազնվորեն կատրել նախագահի պարտականությունները»,- մեջբերում Է ՄՕՆՑԱՄԷ-ն Խուրելսուխի խոսքը:

Հունիսի 9-ին Մոնղոլայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որտեղ քվեարկելԷ ընտրողների շուրջ 69 տոկոսը:

Ուխնաագիյն Խուրելսուխն իր համար ապահովել Է ընտրական տեղամասեր ներկայացած բնակիչների 67 տոկոսի պաշտպանությունը: Այս տարվա ընտրությունները դարձել են առաջինը երկրի Սահմանադրությունում ուղղումներ մտցվելուց հետո, որոնց համաձայն պետության ղեկավարը կարող Է այդ պաշտոնն զբաղեցնել վեց տարի՝ առանց վերընտրման իրավունքի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am