Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ դեպք

12:21, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հունիսի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Մեկ օրում կատարվել է 39 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 26 203-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 888 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 751 քաղաքացու հետազոտություն, որից 904-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 


© 2009 ARMENPRESS.am