Նախագահը վերաքննիչ վարչական դատարանի երեք դատավոր է նշանակել  

11:47, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Վերաքննիչ վարչական դատարանի երեք դատավոր նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ նախագահի պաշտոնական կայքէջից:

Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր են նշանակվել Էդվարդ Նահապետյանը, Լիաննա Հակոբյանը և Կարեն Գևորգյանը:


© 2009 ARMENPRESS.am