Ավտովթարի հետևանքով վնասվածքներ ստացած 59-ամյա կինը հիվանդանոցում մահացել է  

11:18, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Գյումրի ճանապարհի 110-րդ կիլոմետրին հունիսի 18-ին, ժամը 21.07-ի սահմաններում իրար էին բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. վարորդները և 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հունիսի 24-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «Նիսանի» 59-ամյա ուղևորուհի Հասմիկ Հարությունյանը գիտակցության չգալով մահացել է:

Քննությունը շարունակվում է:


© 2009 ARMENPRESS.am