5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում

10:22, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 25-ի վաղ առավոտյան 5,1 մագնիտուդով եկրաշարժ Է արձանագրվել Քաբուլում եւ Աֆղանստանի մի շարք այլ քաղաքներում: Այդ մասին հայտնել Է Իարնի IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի Բնական պաշարների պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աֆղանստանի Տարերային աղետների հետեւանքների վերացման ծառայությունն իր հերթին հայտնել Է, որ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է երկրի հյուսիս - արեւելքի Հինդուքուշի լեռնային համակարգում, իսկ օջախն ընկած Է եղել 18,6 կիլոմետր խորության վրա: Բացի մայրաքաղաքից, սեյսմիկ ցնցումներ են զգացվել Չարիքար քաղաքում՝ Փարվանի նահանգի վարչական կենտրոնում, ինչպես նաեւ մի քանի այլ քաղաքներում:

Տուժաների եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am