Հրշեջները Քանաքեռավան գյուղի ամառանոցների մոտ խոտածածկ տարածքի հրդեհ են մեկուսացրել

21:58, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 24-ին, ժամը 18։10-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռավան գյուղի ամառանոցների մոտ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ, ըստ նախնական տվյալների՝ այրվում է 10 հա խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:31-ին:


© 2009 ARMENPRESS.am