Պարույր Սևակ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք

21:20, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 24-ին, ժամը 17։52-ին ահազանգ է ստացել, որ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել՝ 20։25-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք։


© 2009 ARMENPRESS.am