Հայաստանից նախորդ տարվա համեմատ արդեն արտահանվել է կրկնակի ավելի գյուղմթերք

17:42, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արդեն արտահանվել է 86 հազար տոննա թարմ գյուղմթերք, որը կրկնակի ավելի է, քան անցած տարի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Անցած տարի արտահանումը եղել է 43 հազար տոննա, հիմա արդեն 86 հազար տոննա է: Ծիրանի մասով մինչև այս պահը մոտավորապես 12 800 տոննա է արտահանվել, ընդ որում՝      լավ գնով, որովհետև այս տարվա բերքը լավն է: Նախորդ տարի ընդամենը եղել է 1800 տոննա, իսկ 2019-ին՝ 2100: Այսինքն` աճել է 6 անգամ»,-ասաց նա:


© 2009 ARMENPRESS.am