Ադրբեջանցի զինծառայողները սպառնացել են հայ-ադրբեջանական սահմանին իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողներին

14:29, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողների հասցեին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ:

Կազմակերպությունը դատապարտել է լրագրողների նկատմամբ նման անընդունելի վարքագիծը:

 

 


© 2009 ARMENPRESS.am