Եվրո-2020. Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան F խմբից դուրս եկան 1/8 եզրափակիչ

00:57, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջին` F խմբում Պորտուգալիան Բուդապեշտում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Ֆրանիսայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Ռոնալդուն, որը թարմացրեց Եվրոպայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն գոլահարի ցուցանիշը` 14  գնդակ: Ֆրանսիայի կազմում էլ դուբլի հեղինակ դարձավ Բենզեման:

Խմբի մյուս` Գերմանիա-Հունգարիա խաղում ևս գրանցվեց նույն 2:2:

Ի վերջո, F խմբում առաջին տեղը 5 միավորով զբաղեցրեց Ֆրանսիան: Խփած և բաց թողած գնդակների առավելությամբ երկրորդ տեղը գրավեց Գերմանիան: Երրորդը Պորտուգալիան է, իսկ վերջին տեղում՝ Հունգարիան:


© 2009 ARMENPRESS.am