Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլի հեղինակ

22:05, 23 Հունիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում «Կայրաթ»-ը մրցեց «Կասպի»-ի հետ և առավելության հասավ խոշոր`5:1 հաշվով: 83-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ու «Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը գլխի հարվածով գրավել է մրցակցի դարպասը:

Այս հաղթանակից հետո «Կայրաթ»-ը մրցաշարային աղյուսակում 3-րդն է:

 


© 2009 ARMENPRESS.am