Իրանում ավտովթարի հետևանքով լրագրողներ են մահացել

21:48, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանում լրագրողների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով մահացել է առնվազն 3, վիրավորվել՝ 21 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շրջված ավտոբուսում գտնվել են Թեհրանից եկած լրագրողներ, ովքեր զբաղվում էին շրջակա միջավայրի հարցերով և գնացել էին Ուրմիա լիճն ուսումնասիրելու:  Վթարը տեղի է ունեցել հետդարձի ճանապարհին:

Կատարվածի առնչությամբ ցավակցական խոսքեր են հղել Իրանի կառավարության ներկայացուցիչները:

 


© 2009 ARMENPRESS.am