Շոյգուն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին քննարկել իրադրությունն Աֆղանստանում

21:59, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին և սահմանակից պետություններին առաջիկայում քննարկել  հարցեր՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ, որը պայմանավորված է այնտեղից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերմամբ:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ առաջիկա ժամանակներս պետք է քննարկենք այս հարցերը»,- հայտարարել է Շոյգուն Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Էրմեքբաևի հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների մասին՝ Շոյգուն ընդգծել է, որ ՌԴ համար հատկապես մտահոգիչ է իրավիճակը սահմանակից Աֆղանստանում՝ կապվածու ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու որոշման հետ:

 


© 2009 ARMENPRESS.am