Մերկելը խոսել է կորոնավիրուսի նոր մուտացիաների առաջացման հնարավորության մասին

20:52, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կորոնավիրուսի նոր շտամները կշարունակեն ի հայտ գալ այնքան ժամանակ, քանի դեռ ողջ աշխարհը չի պատվաստվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Տարբեր վարիացիաներ կարող են հայտնվել, քանի դեռ ողջ աշխարհը պատվաստված չլինի: Պետք է դա հաշվի առնենք»,- ընդգծել է Մերկելը:

Ավելի վաղ նա իր անհանգստությունն էր հայտնել  վիրուսի հնդկական շտամի՝ «Դելտա»-ի տարածման փաստի առնչությամբ:

 


© 2009 ARMENPRESS.am