Հունաստանում կվերանա փողոցում պարտադիր դիմակ կրելը

20:13, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հունաստանում հունիսի 24-ից վերանալու է փողոցում պարտադիր դիմակ կրելը, իսկ հունիսի 28-ից՝ պարետային ժամը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է քաղաքացիական պաշտպանության և հակաճգնաժամային կառավարման փոխնախարար Նիկոս Հարդալիասը:

Նա տեղեկացրել է, որ նման որոշում է կայացվել երկրում համաճարակային իրավիճակի բարելավման արդյունքում:

Հունիսի 28-ից թույլատրվելու է ռեստորաններում սեղանի մոտ հավաքվել 10 մարդու՝  նախկին 6-ի փոխարեն:

 


© 2009 ARMENPRESS.am