Անգլիայում գրանցվել է կորոնավիրուսի խիստ վարակիչ «Դելտա պլյուս» շտամով վարակվելու առնվազն 41 դեպք

20:02, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անգլիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամով՝ «Դելտա պլյուս»-ով վարակվելու առնվազն 41 դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Անգլիայի առողջապահական ծառայությունը:

Երկրում, ընդհանուր առմամբ, վիրուսի հնդկական շտամով՝ «Դելտա»-ով վարակվել է 75 հազար 953 մարդ, որն ամբողջ Մեծ Բրիտանիայում վարակվածների թվի 99 տոկոսն է կազմում: Հնդկական շտամով վարակումների մեծ մասը հենց Անգլիայում է, որտեղ ՄԹ բնակչության 85 տոկոսն է ապրում:

Կորոնավիրուսի «Դելտա» շտամն առաջին անգամ հայտնաբերվել էր 2020 թվականի հոկտեմբերին Հնդկաստանում: «Դելտա պլյուս»-ը համարվում է վիրուսի ավելի վարակիչ տեսակը:

 


© 2009 ARMENPRESS.am