Շենգեն գոտում չգտնվող երկրներից Լեհաստան ժամանողները պարտադիր կմեկուսանան

19:14, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի իշխանությունները որոշում են կայացրել վերադառնալ օրենքին, համաձայն որի՝ Շենգեն գոտուց դուրս գտնվող երկրներից այդ երկիր ժամանող անձինք կմեկուսանան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Վալդեմար Կրասկան:

«Կարանտինը կսկսի գործել այսօր կեսգիշերից»,- հայտնել է նա՝ տեղեկացնելով, որ մեկուսացման շրջանը լինելու է 10 օր:

Կարանտինը կարող է չեղարկվել, եթե յոթ օր հետո ստացվի կորոնավիրուսի բացասական թեստի պատասխան:

Կրասկան տեղեկացրել է, որ նման քայլերի պատճառը աշխարհում կորոնավիրուսի նոր շտամերի արագ տարածումն է, մասնավորապես՝ «Դելտա» շտամի: Պարտադիր կարանտինի մասին որոշումը չի տարածվելու պատվաստվածների վրա:


© 2009 ARMENPRESS.am