Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

17:01, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ,կ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նա բարձր է գնահատել նախագահ Արմեն Սարգսյանի ավանդը Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդման և հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:

«Համոզված եմ, որ բարձր մակարդակով մեր կառուցողական երկխոսությունը շարունակելը հետագայում ևս կնպաստի հայ-ղազախական համագործակցության ընդլայնմանն ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Այն լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության շահերին»,- մասնավորապես ասված է Տոկաևի շնորհավորական ուղերձում: 


© 2009 ARMENPRESS.am