Ամռանը մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը. ԱՆ-ն նախազգուշացնում է

15:33, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարությունն ամռանը աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացումից խուսափելու համար հորդորում է պահպանել հիգիենայի կանոնները, սննդամթերքը պահել պատշաճ ջերմային պայմաններում,  ընտրել թարմ սննդամթերք և այլն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Ամռանը աճում է նաև աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը, ինչը պայմանավորված է վարակիչ հիվանդությունների փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար նպաստավոր կլիմայական պայմաններով։ Հիվանդության տարածման վտանգը պայմանավորված է նաև արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացմամբ»,- նշում են ԱՆ-ից:

Գերատեսչությունից հայտնում են, որ առավել բարձր ռիսկի գործոն է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը: Այս դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, ինչը կարող է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, սալմոնելոզ, շիգելոզ, իերսինիոզ և այլն) և սննդային թունավորումների առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար նախարարությունը կոչ է անում.

Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ, բանջարեղեն և այլն), պետք է նաև սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում։


© 2009 ARMENPRESS.am