Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Ազգային տոնի առթիվ

14:31, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ փոխվստահության և հարգանքի վրա հիմնված համագործակցության զարգացումն ու խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:  

 


© 2009 ARMENPRESS.am