Ափօ Սահակյանը երկրպագուների դատին է հանձնել «Եար մի գնա յայլեն» երգի հոլովակը

13:34, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երուսաղեմում ապրող  և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը, որը Հայաստան է եկել Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, երաժշտասերներին է ներկայացրել «Եար մի գնա յայլեն» ժողովրդական երգի տեսահոլովակը: Այն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակի ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է:

Ռոք-երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր Ափօ Սահակյանը մասնագիտությամբ քաղաքագետ է. երաժշտական կրթություն չի ստացել, բայց երկար տարիներ զբաղվում է երաժշտարվեստով: Նա Երուսաղեմում գործող հայտնի  Apo and The Apostles ռոք-խմբի հիմնադիրն է, բայց նաև մեծ ուշադրություն է դարձնում հայկական ժողովրդական երգերին՝ իր համերգների ժամանակ հնչեցնելով այդ ստեղծագործությունները:  Ափօյի կատարմամբ հայտնի են «Արի երթանք», «Այգեպան աղջիկ», «Մարո» և մի շարք այլ գործեր:

Սահակյանը համերգներով հանդես է եկել նաև Հայաստանում:


© 2009 ARMENPRESS.am