Նիկոլ Փաշինյանի որոշումներով Արարատի փոխմարզպետներ են նշանակվել

10:34, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի փոխմարզպետներ նշանակելու մասին որոշումներ է ստորագրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքէջից։

Վարչապետի պաշտոնակատարի որոշումներով Արարատի փոխմարզպետներ են նշանակվել Գևորգ Սիմոնյանը և Սերգեյ Ատոմյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am