«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Վրաստանը վեցի փոխարեն առաջարկում է երեքի ձեւաչափը

09:15, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիան առաջ քաշեց տարածաշրջանի 6 պետությունների համագործակցության ձեւաչափը: Դրան միանգամից հակադրվեց Վրաստանը՝ շեշտելով, որ Ռուսաստանի հետ չի պատրաստվում համագործակցել՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդիրների հետ կապված: Մի քանի օր առաջ էլ Վրաստանը հայտարարեց անդրկովկասյան երեք երկրների համագործակցության ձեւաչափով առաջ գնալու պատրաստակամության մասին: Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ելույթ ունենալով Թուրքիայում կայացած դիվանագիտական ֆորումում, հայտարարեց, որ Թբիլիսին պատրաստ է եռակողմ ձեւաչափով աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան աշխարհաքաղաքական կարեւոր նախագծեր իրականացնելու համար»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


© 2009 ARMENPRESS.am