Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանն ունի 5 մասնակից` այդ թվում և Արոնյանը

00:03, 23 Հունիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կունենա 5 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ն հրապարակել է Սոչի քաղաքում հուլիսի 10-ից օգոստոսի 3-ը կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցների անունները: Հայաստանի դրոշի ներքո հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 206 շախմատիստներ: Արոնյանը պայքարը սկսի երկրորդ փուլից: Մյուս զույգերի վիճակահանությունը կկայանա ավելի ուշ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:


© 2009 ARMENPRESS.am