Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը հետաձգվել է

21:55, 22 Հունիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան,  Չինաստանի Ուսի քաղաքի իշխանությունների խնդրանքով, հետաձգել է 2021թ. հոկտեմբերին  նախատեսված  աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մարզաձևի  միջազգային ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները  կանցկացվեն  հեռավար ձևաչափով:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ շատ թիմեր չեն կարողանա մուտք գործել երկիր կամ ստիպված կլինեն կարանտինի մեջ մնալ մի քանի շաբաթ: 

Նոր ժամկետը կորոշվի առաջիկայում, իսկ ընտրությունների մասնակցության հայտերի  ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է: 

Գենդերային հավասարակշռություն ապահովելու համար  գործկոմի կազմում  յուրաքանչյուր մայրցամաքի միությունից կընտրվի առնվազն մեկ կին: Առավել շատ ձայներ ունեցող կին թեկնածուն կնշանակվի փոխնախագահի պաշտոնում: 

 

 


© 2009 ARMENPRESS.am