Արոնյանը 5-րդն է Փարիզի արագ շախմատի մրցաշարում

21:37, 22 Հունիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոմայստեր Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները Grand Chess Tour-ի Փարիզի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը հավաքելով 17,5 միավոր  արագ և կայծակային շախմատի մրցաշարարի ընդհանուր արդյունքում մրցաշարային աղյուսակում գրավեց 5-րդ տեղը: Մրցաշարի հաղթողն ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Երկրորդ տեղում Ռուսաստանից Իան Նեպոմնիաչին է, երրորդում` Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավը, 4-րդում` Իրանից շախմատային աշխարհի նոր դեմքերից մեկը` Ֆիրուզա Ալիռեզան:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

 


© 2009 ARMENPRESS.am