Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի

20:50, 22 Հունիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հայտնում է, որ Միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների անունները, որոնց թվում է նաև 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը:

Հայաստանը մինչ այս պահն ունի 13 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Իզաբելլա Յայլյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am