Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

16:40, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հունիսի 22-ին հանում Է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները: Այդ մասին ավելի վաղ հայտնել Է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երկու երկրների միջեւ թռիչքները դադարեցվել Էին ապրիլի 15-ից՝ Թուրքիայում ստեղծված անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով:

Բացառություն են արվել այն չվերթների համար, որոնք «Կոնցեռն Տիտան-2» բաժնետիրական ընկերությանն անհրաժեշտ են «Ակկույու» ատոմային Էլեկտրակայանի շինարարությանը մասնակցելու եւ զբոսաշրջիկներին դուրս տանելու համար: Նաեւ շաբաթվա ընթացքում երկու չվերթ Էին թողել Մոսկվայի եւ Ստամբուլի միջեւ:

Կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցության վերականգնման նպատակահարմարության վերաբերյալ որոշումն ընդունվել Է Թուրքիա ռուսաստանյան պատվիրակության այցի արդյունքներով եւ մասնագետների եզրակացությանը համապատասխան: Առանձին ավիաընկերություններ արդեն հայտարարել են Թուրքիա թռիչքներն սկսելու պլանների մասին:

«Աերոֆլոտ»-ը հունիսի 25-ից լրացուցիչ չվերթներ կբացի Ստամբուլ, ինչպես նաեւ կսկսի թռիչքները Անթալիա, Բոդրում, Դալաման: «Պոբեդա» լոուքոսթերը հուլիսի 1-ից կսկսի մոսկովյան «Վնուկովո»-ից թռչել Անթալիայի միանգամից երկու օդանավակայան՝ «Անթալիա» եւ «Գազիպաշու»: «ՅուՏեյր»-ը չվերթներ կսկսի Գրոզնիից եւ Մախաչկալայից Ստամբուլ, ինչպես նաեւ Անթալիա թռիչքներ Է պլանավորում Տյումենից, Գրոզնուց եւ Մախաչկալայից:

S7-ը եւ Azur air-ը նույնպես հայտարարել են Թուրքիա չվերթներ կատարելու պատրաստակամության մասին: Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականի մարտի 27-ից դադարեցրել Էր կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունը մյուս երկրների հետ, բացառությամբ երկրից դուրս չվերթները, ինչպես նաեւ բեռնային, փոստային, սանիտարական եւ մի շարք այլ չվերթները:

Անցյալ տարվա օգոստոսից Ռուսաստանն սկսել Է աստիճանաբար վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը:

Ներկա դրությամբ նաեւ արդեն թույլատրվել Է թռչել Շվեյցարիա, Եգիպտոս, ԱՄԷ, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան, Սերբիա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Եթովպիա, Ֆինլանդիա, Վիետնամ, Հնդկաստան, Քատար, Հունաստան, Սինգապուր, Ադրբեջան, Հայաստան, Գերմանիա, Վենեսուելա, Սիրիա, Տաջիկստան, Ուզբեկստան, Իսլանդիա, Մեքսիկա, Պորտուգալիա, Սաուդյան Արաբիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Հունգարիա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Մավրիկիոս, Մարոկո, Խորվաթիա, Ալբանիա, Կուբա Սեյշելյան կղզիներ, Մալդիվյան կղզիներ, Մալթա եւ Շրի-Լանկա: Բացի այդ, ավելի վաղ թույլատրվել են թռիչքները Տանզանիա, բայց համաճարակաբանական իրադրության պատճառով թռիչքներն այդ երկիր դադարեցվել Էին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am