Սա Փաշինյանի համար բարեփոխումները շարունակելու հնարավորություն է. Էստոնիան շնորհավորել է ԱԺ ընտրությունների առթիվ

14:25, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիան շնորհավորում է Հայաստանին մրցակցային և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության՝ «Թվիթեր»-ի պաշտոնական էջում արված գրառման մեջ:

«Սա Նիկոլ Փաշինյանի համար ևս մեկ լեգիտիմ հնարավորություն է՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, վերակառուցելու պատերազմից տուժած երկիրն ու վերացնելու հասարակության մեջ առկա բաժանումները»,- ասվում է Էստոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am