Կուբայի դեղագործական ընկերությունն իր COVID-պատվաստանյութի արդյունավետությունը գնահատել Է 92 տոկոս

13:19, 22 Հունիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի արտադրության «Աբդալա 92» եռակի չափաբաժնով պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ արդյունավետ Է 92 տոկոսով: Այդ մասին հաղորդել Է «ԲիոԿուբաՖարմա» ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աբդալա» պատվաստանյութը, որը մշակվել Է Կուբայի գենային ինժեներիայի եւ կենսատեխնոլոգիայի կենտրոնի կողմից, ցուցաբերել Է 92,28 տոկոս արդյունավետություն՝ եռակի չափաբաժնով սխեմայով կիրառման դեպքում»,-ասվում Է ընկերության Twitter-ում:

Granma կենտրոնական կուբայական թերթը հիշեցնում Է, որ այժմ այդ պատվաստանյութն անցնում Է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը:

Կուբացի գիտնականները մշակում են COVID-19-ի դեմ հինգ տարբեր տեսակի պատվաստանյութեր: Օրերս հաղորդվել Է, որ կուբայական մեկ այլ պատրաստուկ՝ «Սոբերենա 02»-ը, արձանագրում Է 62 տոկոս մակարդակով արդյունավետություն:

Granma-ն նշում Է, որ ԱՀԿ-ում ճանաչելու համար պատվաստանյութի արդյունավետությունը պետք Է 50 տոկոսից բարձր լինի:

COVID-19-ի համավարակի սկսվելու պահից Կուբայում հայտնաբերվել Է վարակման 169,3 հազար դեպք, 1170 հիվանդ մահացել Է, շուրջ 160 հազարը՝ ապաքինվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

© 2009 ARMENPRESS.am