Խաբարովսկում սկսվել են Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ զորավարժությունների շուրջ բանակցությունները

12:57, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Արեւելյան ռազմական օկրուգը (ԱՌՕ) եւ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) բանակցություններ են սկսել ԴԺՀ-ի տարածքում «Արեւմուտք-Փոխգործակցություն-2021» համատեղ զորավարժություններ անցկացնելու շուրջ: Այդ մասին հաղորդել Է ԱՌՕ-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խաբարովսկում ՉԺԱԲ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններ են սկսվել «Արեւմուտք-Փոխգործակցություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժություններին ԱՌՕ-ի ստորաբաժանումների մասնակցությունը կազմակերպելու շուրջ»,-ասված Է հաղորդագրության մեջ: Սպասվում Է, որ մինչեւ շաբաթվա վերջը կողմերը կհամաձայնեցնեն ռուսաստանյան զորակազմի ՉԺՀ ժամանելու կարգը, զորավարժությունների պլանը եւ նյութա-տեխնիկական ապահովման կարգը:

«Նախնական կարգով ԱՌՕ-ից վարժանքներին կմասնակցեն մոտոհրաձգային միավորման անձնակազմը՝ մինչեւ գումարտակը ներառյալ, օպերատիվ-տեխնիկական օդուժի ստորաբաժանումները, բանակային օդուժի համահավաք ջոկատը»,-ասել Է ԱՌՕ-ի միջազգային ռազմական համագործակցության պետ գնդապետ Իվան Տարաեւը, որի խոսքը մեջբերում Է մամուլի ծառայությունը: Ըստ պլանի, վարժանքները կանցկացվեն 2021 թվականի երկրորդ կեսին ՉԺՀ-ի Նինսյա Հուեյի ինքնավար շրջանի ՉԺԱԲ-ի զինափորձարանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am