Երևանում և որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +41

12:56, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում հունիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է հունիս ամսին հայ օդերևութաբանության պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում՝ մինչև +41 աստիճան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Հունիսյան ջերմաստիճանի ռեկորդը Արարատյան դաշտի և Երևանի համար պատկանում է 1998 թ. հունիսի 22-23-ին +39.3․․․+39.4 աստիճան:


© 2009 ARMENPRESS.am