Կանադան շնորհավորում է Հայաստանին խորհրդարանական ընտրությունների հաջող ընթացքի առթիվ

12:53, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան շնորհավորում է Հայաստանին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հաջող ընթացքի առթիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կանադայի ԱԳ նախարարության «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

«Ակնկալում ենք աշխատել մեր հայ գործընկերների հետ՝ շարունակելու մեր ջանքերը երկրում ժողովրդավարության առաջ մղման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am